«Զվարճանքի տեսություն»

Հոգեբանական 17.10.2019   23:37   788

Volkswagen-ի նախաձեռնությամբ իրականացվել է «Զվարճանքի տեսություն» (“The Fun Theory”) հոգեբանական հետազոտությունը, որի հիմնական նպատակն էր ապացուցել, որ  մարդկանց վարքը կարող է փոփոխվել դեպի լավը` անկախ մարդկանց կյանքի առօրյա դժվարություններից։

Հետազոտությունը կատարվել է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի մետրոներից մեկում։ Կազմակերպության նախաձեռնությամբ մետրոյի կայարանի աստիճանները ներկվեցին՝ դաշնամուրի տեսք ստանալով, որպեսզի տեսնեին, թե որքան մարդ կնախընտրի աստիճանը էսկալատորի փոխարեն։ 

Արդյունքում՝ մարդիկ բարձրանում էին երաժշտական աստիճաններով, էսկալատորով բարձրանալու փոխարեն։ Հետազոտության արդյունքներից  կարելի է տեսնել, թե որքան մարդ է պատրաստ նախընտրությունը տալ առողջ ապրելակերպին։ Հետազոտության օրը մարդկանց ավելի քան 66%-ը նախընտրեցին քայլել դաշնամուր-աստիճաններով, որն էլ ապացուցեց «Զվարճանքի տեսությունը»։ Այս տեսությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ առօրյա կյանքում մանրունքներ փոփոխելով, մենք մեր կյանքը դարձնում ենք ավելի հետաքրքիր և զվարճալի։



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon