Զուրաբիշվիլի․ «Վրաստանն այսօր պատրաստ  է ՆԱՏՕ-ին անդամակցելուն»

29.01.2019   19:18   395

«Վրաստանն այսօր պատրաստ  է ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Բոլորից շատ և բոլոր չափանիշներով,  որոնք պահանջվում են անդամակցության համար»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ 
apsny.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը գրեթե կանգնած է ՆԱՏՕ-ի դռների մոտ, որոնք պետք է բացվեն: Սակայն, ըստ նրա՝ դեռ քաղաքական իրողությունն այնպիսին է, որ այս փուլում Վրաստանը երևի չստանա MAP-ը (ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան)։
Վրաստանի նախագահը նաև նշել է, որ չի կարելի ժամանակը սպասումների վրա ծախսել: «Մեզ ավելի շատ ՆԱՏՕ է հարկավոր, ավելի շատ անվտանգություն, ավելի շատ համագործակցություն, և ՆԱՏՕ-ն պատրաստ է դրան»,- ասել է Զուրաբիշվիլին` գնահատելով իր` Բրյուսել կատարած այցի արդյունքները:



 Պիտակներ
         ՆԱՏՕ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon