Զուգարան-ռեստորան Թայվանում

Art News 22.04.2020   22:30   1659

Զուգարանում ընթրիք կազմակերպելու գաղափար, կարծում ենք, ոչ մի խելամիտ մարդու մոտ չի ծագի։ Բայց ահա վերջերս նման գաղափարն այնքան էլ անտրամաբանական ու անիրագործելի չի թվում, և ամենը Գեոսին քաղաքում գտնվող Modern Toilet ռեստորանի շնորհիվ։

Նրա ժամանակակից ու գեղեցիկ սրահը ավելի շատ զուգարան է հիշեցնում։ Ավանդական սեղանների տեղում թափանցիկ ապակե գլխածածկով լոգարաններ են, իսկ աթոռների փոխարեն՝ զուգարանակոնքեր։

Այս ինքնատիպ ռեստորանի սպասքն ու կերակրատեսակների ձևավորումն էլ ամբողջությամբ համապատասխանում են թեմատիկային․ սովորական ապուրի պնակներն այստեղ իրենց ձևով զուգարանակոնքեր են հիշեցնում, իսկ հյութերը մատուցում են սովորական պիսուար հիշեցնող բաժակներով։

Ներկայումս Թայվանում 11 թեմատիկ ռեստորան է գործում, այնպես որ՝ «զուգարան-ռեստորաններ» կարող եք փնտրել նաև բազմամարդ Թայբեում։ Վերջերս նմանօրինակ ռեստորան է բացվել նաև երկրի սահմաններից դուրս՝ Հոնկկոնգում։ Թեմատիկ բոլոր ռեստորաններն առանց բացառության առանձնանում են յուրահատուկ ձևավորմամբ։ Նրանք սրահներում բազմաթիվ ինքնատիպ խաղալիքներ կգտնեք։

Modern Toilet ռեստորանն անպայման դուր կգա նրանց, ովքեր հումորի լավ զգացում ունեն։ Բացման պահից ի վեր այն մեծ ժողովրդականություն է վայելում երիտասարդների շրջանում։ Ռեստորանի աշխատակիցներն էլ երիտասարդներ են։ Ռեստորանից նրբահամ կերակուրներ ու անթերի մատուցում սպասել պետք չէ, փոխարենը այստեղ գները շատ հարմար են։

Ռեստորանի այցելուներն ընթրելուց հետո դեսերտին անպայման պաղպաղակ են պատվիրում․ այն թեմատիկ ոճում յուրատեսակ ձևավորում ունի։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb