Զովունիում բողոքի ցույց է

Իրադարձային 30.05.2019   12:19   125
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Galatv.am-ի փոխանցմամբ՝ արդեն 2 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Գյուղապետարանի նիստերի դահլիճում են հավաքվել գյուղացիները և պահանջում են, որպեսզի խոշորացված համայնքի ղեկավարը չեղյալ հայտարարի իր կողմից կայացված որոշումը, որով աշխատանքից իբրև թերացում ունենալու պատճառով ազատվել է Զովունիի գյուղապետ Վրույր Սիմոնյանը։

Մթնոլորտը նիստերի դահլիճում լարված է, գյուղացիները պահանջում են, որպեսզի Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանը մարզպետին տեղեկացնի, որ իրենց «եփած ճաշը զովունցիները չեն ուտի». «Մենք ընտրել ենք գյուղապետ ու նրանից գոհ ենք։ Մեր դարդին դարման լինողը գյուղապետ Վ. Սիմոնյանն է։ Հիմա էլ մարզպետը սաղ պարը պարել էր, մնացել էր «Սարի սմբուլ»-ը։ Եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, մենք էլ նույն ձևով ենք առաջնորդվելու, ինչպես 1 տարի առաջ առաջնորդվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ճանապարհներն ենք փակելու»։

«Մարզպետը ի՞նչ գիտի մեր խնդիրների մասին։ Ինչ հարց լինում է՝ թե՛ ուրախություն, թե՛ տխրություն, դիմել ենք մեր գյուղապետին, ով իր հնարավորության սահմաններում սատար է կանգնել։ Մենք նույնիսկ դեմ ենք խոշորացմանը։ Ի՞նչ է նշանակում՝ մի հատ տեղեկանք ստանալու համար Զովունիից պետք է հասնենք Եղվարդ»,-նշում էին գյուղացիները։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բողոքի ցույց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon