Zoom-ի հիմնադիրը մեկ օրում վաստակել է 5 միլիարդ դոլար

Network News 03.09.2020   23:00   88

Lenta.ru-ի հաղորդմամբ, Zoom առցանց հարթակի հիմնադիր Էրիկ Յուանը մեկ օրում վաստակել է 5,2 միլիարդ դոլար։ Նրա կարողությունը հասել է 22 միլիարդի։  

Zoom-ի բաժնետոմսերը, օգոստոսի 31-ին եռամսյակային եկամուտների հաշվետվությունը  հրապարակելուց հետո, թանկացել են 32 տոկոսով, որոնք տարեկան կտրվածքով աճել են 355 տոկոսով՝  հասնելով 664 միլիոն դոլարի:

Ընկերության զուտ եկամուտը կազմել է գրեթե 186 միլիոն դոլար: Zoom-ի հաճախորդների բազան 2019-ի համեմատ աճել է 458 տոկոսով։

Zoom-ը կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում առցանց շփման գլխավոր հարթակներից էր։



 Պիտակներ
         zoom


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb