Զոհրաբյանի և Մարուքյանի գործողությունների վերաբերյալ նյութերով քրգործ չհարուցվեց

Իրադարձային 28.11.2019   11:11   367
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործի հարուցումը Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գործողությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությամբ հանրապետական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանն ազատ էր արձակվել կալանքից, բայց հետագայում խուսափել քննությունից:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, Անահիտ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունը ստանձնած պատգամավորների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու փաստով, որի հետևանքով մեղադրյալը խուսափել է քննությունից, օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվել, բայց հետո նյութերի հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:



 Պիտակներ
         քրգործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon