Զոհրաբ Մնացականյանը նախագահել է Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը

Իրադարձային 01.11.2019   10:44   214
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 30-ին և 31-ին Մոնակոյում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը, որը նախագահեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ:

Բացման ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և Մոնակոյի պետնախարար Սերժ Տելը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց երևանյան գագաթաժողովի ժամանակ ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից ստանձնված պարտավորությունների կատարման ընթացքը և Հայաստանի նախագահության  ձեռնարկած նախաձեռնությունները:

Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը, որպես Հայաստանյան նախագահության առաջնահերթություն, ընդգծեց ֆրանկոֆոն տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդումը և թվային օրակարգի խթանումը, նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ, այդ ոլորտներին մեր կողմից տրվող կարևորությամբ պայմանավորված, բանաձևի նախագծի ներկայացումը վճռական քայլ է ֆրանկոֆոն տարածքում առկա թվային ներուժի լիարժեք իրացման և նոր գաղափարներով հանդես գալու ճանապարհին:

«Այս հարցերի վերաբերյալ մեր հետաքրքրությունն արդեն արտացոլվել է երևանյան գագաթաժողովի աշխատանքներում և դրա շրջանակներում ընդունված հռչակագրում: Ազգային մակարդակով ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ռազմավարական ոլորտ են, և հետևողական ջանքեր են գործադրվում նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման ուղղությամբ: Համոզված ենք, որ ֆրանսախոս աշխարհում նորարարության և նոր տեխնոլոգիաների խթանումը մեր առջև ծառացած հիմնական առաջնահերթություններից մեկն է»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon