Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Իրադարձային 13.07.2020   16:14   83

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրուցակիցները քննարկեցին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն



 Պիտակներ
         հեռախոսազրույց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb