Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Իրադարձային 14.01.2020   12:08   115
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ։ Հեռախոսազրույցը տեղի ունեցավ ի լրումն երկու երկրների արտգործնախարարների միջև Երևանում կայացած հանդիպման։ 

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին և բարձր մակարդակով երկխոսության շարունակականությանն առնչվող հարցերի՝ այդ առնչությամբ ընդգծելով բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացման կարևորություն։

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Հորդանանին ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ երկուստեք ընդգծվեց խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը:



 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon