Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ

Իրադարձային 28.09.2020   09:36   60

Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ»,- գրել է Նաղդալյանը:



 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb