Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Իրադարձային 25.06.2019   10:00   165
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի։ Կողմերն արժևորել են Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասով։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալած գործունեությունը և հայտնեց  կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին՝ ԱԳ նախարարը մեծապես կարևորեց համակարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովումը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Առանձնահատուկ նշվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման կարևորությունը խաղաղ գործընթացների արդյունավետ ծավալման գործում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Կարմիր խաչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon