Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամերունի Արտաքին գործերի նախարարին

Իրադարձային 01.11.2019   12:22   208
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 31-ին Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։

Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման և հայ֊կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը։

Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները նախանշեցին երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։ Որպես խոստումնալից ուղղություններ առանձնացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի զարգացման, նորարարության և առևտրատնտեսական ոլորտները։ Նախարար Մնացականյանն իր կամերունցի գործընկերոջը ներկայացրեց նշյալ ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը կամերունյան կողմի հետ նախաձեռնելու ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

Հայաստանի և Կամերունի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցների շրջանակներում հաստատված համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։ 

Այս համատեքստում գործընկերներն առանձնահատուկ անդրադարձան  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ որպես ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման և հանրության առջև ծառացած խնդիրների հասցեագրման կարևորագույն հարթակի։ Նախարարները քննարկում ծավալեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական 36-րդ համաժողովի արդյունքների,  Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon