Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

Իրադարձային 08.01.2020   11:21   204
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռի կործանման կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Շատ վատ լուր Թեհրանից Կիև ուղևորվող Boeing 737-ի կործանման մասին: Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռը:

IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվել են ՀՀ քաղաքացիներ:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: 



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon