Զինվորն ու նկարիչ Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը»

Իրադարձային 06.11.2020   23:00   110

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է զինվորի լուսանկար և ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավի լուսանկար։ Նա այդպես զուգահեռ է անցկացրել նկարների միջև, որում ներկայացված մարդիկ խնամում են բույսը։ 

ՖԲ օգտատեր Ալեքս Սարգսյանն էլ գրում է, որ դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․ Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է:

«Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը, որը տարածվեց համացանցով, այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը: ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը»,- գրել է Ա. Սարգսյանը։ 


 Պիտակներ
         «Մարդը և բույսը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb