Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանա

23.05.2019   17:40   78
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները հստակեցնելու նպատակով կառավարությունն այսօր ընդունեց համապատասխան որոշում:

Ինչպես նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև հավելում՝ պաշտոնական պարտականություննների կատարման համար, որի արդյունքում զինծառայողների դրամական ապահովության չափերը կբարձրանան միջինը 10 տոկոսով: «Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, ստանալու են հավասարաչափ հավելում և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և՛ պայմանագրային շարքայինը», - ասաց Տոնոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. - «Խոսքն այն մասին է, որ մենք հունիսի 1-ից պետք է բարձրացնենք զինվորականների աշխատավարձը, և հիմա ուղղակի այս կարգավորումներով լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողների և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է: Այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում տոկոսային հարաբերությամբ, քան՝ բարձրագույն սպայական կազմի և Զինված ուժերի ղեկավարության: Սա շատ կարևոր արձանագրում է»:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon