Զինված կողոպուտ՝ Գյումրիի դեղատնից

Պատահարներ 05.03.2021   13:34   85

Մարտի 4-ին դիմակավորված կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

 Ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված անձը՝ դիմակով, զինված, մտել է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող «Նատալի ֆարմ» դեղատուն ու դանակի սպառնալիքի տակ այնտեղ աշխատող դեղագործից պահանջել և հափշտակել է ողջ գումարն ու դիմել փախուստի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։


 Պիտակներ
         կողոպուտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb