Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Իրադարձային 13.01.2021   16:19   39

Զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԱՀ ԲԿ-ում գրանցվել է Ռ.Թաթոսյանի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb