Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Արցախի մի շարք բնակավայրերում

Իրադարձային 23.04.2021   11:52   79

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները՝ ՌԴ ԱԻՆ գործընկերների, «The halo trust» կազմակերպության, ինչպես նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ականազերծման աշխատանքներ:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից  հայտնում են, որ հանրապետության տարածքից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:


 Պիտակներ
         Զինամթերքի վնասազերծ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb