Զինամթերքի հայտնաբերման նպատակով ինժեներահետախուզական աշխատանքներ կիրականացվեն

Իրադարձային 13.04.2021   10:43   38

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերների և «The Halo trust» կազմակերպության հետ զինամթերքի հայտնաբերման նպատակով ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ, Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքներում:

Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համ,այնքների տարածքներում:


 Պիտակներ
         զինամթերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb