Զգուշացեք՝ կոնֆլիկտ է

Հոգեբանական 24.02.2021   12:00   69

Կոնֆլիկտի առաջացմանը, այսինքն ենթադրվող հետարքրքությունների հակամարտմանը, նպաստում են մի շարք պայմաններ: 

- Հեշտ հասանելի հաջողությունների շրջան 

- Երբ մարդու մոտ գործերը լավ են ընթանում, հույսերը համապատասխանաբար աճում են, ապա զուգահեռ աճում են նաև հավակնությունները: Արագ աճող հաջողությունների պարագայում հավակնությունները շուտ են անցնում չափի սահմանը: Կոնֆլիկտին նպաստում է այն, որ արագ ձեռք բերվող հաջողությունների հետ միասին գալիս է մի պահ, երբ այդ տեմպը նվազում է և պարզվում է, որ հաջողությունը քլ այդքան հեշտ չէ ձեռք բերել:  

-Ուժերի հարաբերության գնահատման մեջ անորոշության զգացում

 -Կոնֆլիկտները հնարավոր են հատկապես այն դեպքում, երբ կա անորոշություն, և յուրաքանչյուր կողմ ցանկալին իրականության տեղ ընդունելով, ենթադրում է, որ ինքը ավելի ուժեղ է: Սա ևս տանում է կոնֆլիկտի: 

- Ցավալի համեմատություն 

-Կոնֆլիկտի պատճառն այն է, որ հակառակ կողմը շատ գործ չարած ավելի շատ առավելություններ ունի: Սա տանում է ցավալի համեմատման, որն իր հերթին առաջ է բերում հավականությունների աճի, ինչպես իրականության մեջ կլիներ: 

- Ստատուսային անորոշություն 

- Ցավալի համեմատությունները ավելի հաճախ ծագում են ատատուսային անորոշության պայմաններում: Վերջինիս հետ բախվում ենք այնտեղ, որտեղ մարդկանց կատարած աշխատանքների համար կան գնահատման շատ չափանիշներ: Մեր հասարակության մեջ աշխատանքի համար անհրաժեշտ է փորձ և գիտելիքներ: Ով փորձ ունի, գտնում են, որ դա է կարևորը գործի համար, իսկ ով կրթված է, գտնում է, որ կարևորը գիտելիքն է աշխատանքի համար: Սա էլ բերում է կոնֆլիկտի աշխատանքի ժամանակ: 

-Նորմատիվային համակարգի թուլություն 

-Հասարակությունը, խմբերը, նրանց անդամները անըդհատ մշակում են կանոններ, որոնք ղեկավարում են նրանց վարքը համատեղ գործունեության ժամանակ: Առավել երկարատև գործող կանոննրը դառնում են նորմեր: Դրանց կարևորագույն ֆունկցիան է` նվազեցնել կոնֆլիկտների թիվը` համաձայնեցնելով պոտենցիալ օպոնենտների հավակնությունները: Նորմը կապված է կոնֆլիկտի հետ այնքանով, որ որոշում է թե ինչ իրավունքներ ունեն կողմերը, հետևաբար, և տալիս է օրինականություն նրանց հավակնություններին: 

- «Ոչինչ կամ ամեն ինչ» մտածողության տեսակ 

- Երբ կողմերից մեկը գտնում է, որ դիմացինի հաղթանակը նշանակում է իր պարտությունը, ապա առաջ է գալիս է մտածողության «Ոչինչ կամ ամեն ինչ»  տեսակը, ավելի ճիշտ ոճը: Սա ևս շատ կարևոր գործոն է պայմանավորող կոնֆլիկտները, հատկապես այն դեպքերում, երբ կիսվող ռեսուրսները շատ սահմանափակ է: Այստեղ կործանարար է ոչ այնքան ռեսուրս ձեռք բերելու երևույթը, այլ տվյալ մտածողության ոճը: 

- Խմբում անդամների միջև հաղորդակցումԽմբի անդամների միջև փոխհարաբերությունները ուժեղանում են, երբ ծագում են կոնստրուկտիվ կոնֆլիկտներ: Այդ մասին արդեն խոսվել է առաջին գլխում: 

- Անհատների առկայություն, ովքեր ընդունակ են լիդեր դառնալ 

- Միջխմբային կոնֆլիկտների առաջացման հավանականությունը մեծանում է, երբ խմբի լիդերը ապրում է սոցիալական դեպրիվացիա և պատրաստ է ղեկավարել կոնֆլիկտային տրամադրվածություն ունեցող խմբին: 

Աղբյուրը՝ zhest.am


 Պիտակներ
         կոնֆլիկտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb