Զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ՝ Ասկերանում

Իրազեկիչ 05.01.2021   11:35   37

Հարգելի հայրենակիցներ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ:

Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում:

Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb