Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ կտա 1 օրում բանակը համալրել պահեստազորայիններով

Հրատապ 21.04.2021   14:10   42

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել հատուկ ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչի մասին:

Այժմ Ուկրաինայի բանակը մեկ օրում կարող է համալրվել պահեստազորայինների հաշվին` առանց մոբիլիզացիա հայտարարելու:

 Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց:

«Դա զգալիորեն կբարձրացնի մարտունակությունը ռազմական ագրեսիայի ժամանակ, որը զգալիորեն աճում է, ինչպես նաև թույլ կտա արագորեն մեծացնել պաշտպանության ուժերի մարտական ներուժը և համաժամանակյա արձագանքել ազգային անվտանգության հանկարծակի սպառնալիքներին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

 


 Պիտակներ
         Զելենսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb