Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների

Աշխարհ 10.10.2019   19:07   108
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ բանակցությունների ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ձերբակալված եւ գերեվարված Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակման հարցով, տեղեկացնում է hromadske.ua-ն:

«Եթե «նորմանդական ձեւաչափը» հետաձգվի, ապա մենք կգտնենք այլ ձևաչափեր մեր մարդկանց վերադարձնելու համար: Կա տարբերակ, որն աշխատեց… ՌԴ նախագահի հետ իմ ուղիղ բանակցությունները: Մարդկանց վերադարձից հետո ես պատրաստ եմ ուղիղ բանակցությունների»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ կան անձանց ցուցակներ, որոնց պետք է վերադարձնել Ուկրաինա:

«Այդ ցուցակները մեր կողմից նախապատրաստվել են, մենք պատրաստ ենք: Այդ ցուցակների մի մասն արդեն քննարկվել է Մինսկի ձևաչափով, սակայն որոշումը, կարծում եմ, կկայացվի «նորմանդական ձևաչափի» հանդիպման ժամանակ»,-հայտնել է Զելենսկին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Զելենսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon