Զելենսկին կոչ է անում չքվեարկել «խարդախների» օգտին

Աշխարհ 16.07.2019   21:08   158
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Tesla էլեկտրամեքենայի ղեկին ուղերձ է հղել ուկրաինացիներին: Տեսանյութը տեղադրվել է նրա ֆեյսբուքյան էջում:
Դրանում Ուկրաինայի նախագահը կոչ է անում ուկրաինացիներին ուշադիր լինել Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ և չքվեարկել «խարդախների» օգտին: 
«Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին՝ այն քաղաքական կուսակցությունը, որին շատ լավ եմ վերաբերում, կարծում եմ՝ բոլորին կհաղթի, և այդժամ մենք կկարողանանք նորմալ խորհրդարան և պրոֆեսիոնալ կազմով կառավարություն ձևավորել»,- նշել է Զելենսկին:
Ըստ նրա՝ շատ խարդախներ ու խաբեբաներ կան, որոնք կուսակցության անվան տակ տարբեր տեսակի ընկերություններ և նախաձեռնություններ են հիմնում:

«Չեմ կարող այդ կուսակցության անունը տալ, քանի որ դա արդեն քարոզ կլինի: Պարզապես անձամբ դիմում եմ մարդկանց, որոնք քվեարկելու են մեծամասնության օգտին. քվեաթերթիկում պետք է գրված լինի «քաղաքական կուսակցություն», ապա նոր կուսակցության անվանումը»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են նշանակված հուլիսի 21-ին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Զելենսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon