Զելենսկի․«Պուտինի հետ բանակցությունները «ոչ-ոքի» են»

Աշխարհ 10.12.2019   10:27   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է «նորմանդական գագաթնաժողովի» շրջանակում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների արդյունքները։

«Հիմա ճիշտ է դիվանագետ լինել: Եկեք ասենք, որ առայժմ «ոչ-ոքի է»,- ասել է նա, հավելելով, որ «որոշ զիջումներ» է նկատել Պուտինի կողմից: «Հնարավո՞ր է համաձայնության գալ: Դժվար է, բայց այսօր եղել են պահեր, երբ մենք ինչ-որ բաների շուրջ պայմանավորվել ենք»,- ընդգծել է Զելենսկին:

Բանակցություններն, ընդհանուր առմամբ, շարունակվել են 5.5 ժամ, որից մոտ 1.5 ժամը տևել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմ հանդիպումը: Գագաթնաժողովի արդյունքներով երկրների ղեկավարներն ընդունել են երեք կետերից բաղկացած հայտարարություն. «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման համար», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների կատարմանն ուղղված միջոցառումներ» և «Շարունակություն»:



 Պիտակներ
         Պուտին-Զելենսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon