Զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Աշխարհ 04.04.2019   12:05   140
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը  և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի  24-ի որոշմամբ հաստատված բնակավայրերի  հողերի կադաստրային գնահատման կարգը:

 Մասնավորապես՝ համայնքի ավագանու այդ որոշումներով քաղաքացիներին  և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երևան քաղաքի Էրեբունու  թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող  84քմ ընդհանուր մակերեսով գարեջրի սրահն իր 2245,5քմ մակերեսով սպասարկման հողամասով  780.000 ՀՀ դրամով  օտարվել է Վ. Ս.-ին, 748,45քմ մակերեսով  շինությունները և դրա սպասարկման համար 5600քմ մակերեսով հողը 1.550.000 ՀՀ դրամով «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, 18քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ  մակերեսով սպասարկման հողամասով  108.000 ՀՀ դրամով ՝ Դ. Ս.-ին: Իսկ 1807քմ ընդհանուր մակերեսով  շինությունները և դրա սպասարկման համար 2300 քմ մակերեսով հողամասն անհատույց նվիրատվությամբ տրվել է Վ. Ս-ին:

Իսկ Էրեբունի համայնքի ղեկավարը, ավագանու որոշումների դեմ առարկություններ ներկայացնելու և դրանք դատական կարգով բողոքարկելու փոխարեն, իր որոշումներով օտարել է Վարդավառ զբոսայգու  տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ կազմող նշված ողջ հողատարածքը:

  Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով ծանր վնասներ պատճառելու հանցագործության հատկանիշներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

  Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թոխմախի Մհեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon