Զբոսաշրջության կոմիտեի հորդորը

Իրադարձային 12.08.2020   10:15   123

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջից։

«Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն։

Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»,-նշված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։



 Պիտակներ
         Զբոսաշրջության կոմիտե, թռիչքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb