«Զատիկ»-ը նոր տնօրեն ունի

Իրադարձային 07.10.2019   14:05   58
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է  նշանակվել Սիրանուշ Անտոնյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 29-ին:  Մրցույթի արդյունքում հաղթել և պաշտոնում նշանակվել է Սիրանուշ Աշոտի Անտոնյանը:

Նշենք, որ Ս. Անտոնյանը ծնվել է 1983 թ.-ին, 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2014 թ.-ից հոգեբանական գիտությունների թեկնածու է: Անտոնյանը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 13 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատել է  տեղական և միջազգային այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլը:

Հիշեցնենք, որ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր այս տարվա հունիսի 27-ից՝ նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանի աշխատանքից ազատման դիմումը բավարարելուց հետո:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Զատիկ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon