Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ ձերբակալվածներից մեկը գյուղապետի թոռն է

Իրադարձային 13.04.2019   16:58   163
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել, ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործ է հարուցվել: Կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները: Ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ձերբակալվածներից մեկը Զարթոնքի գյուղապետի թոռն է»,-տեղեկացրին կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են բոլոր քննչական գործողությունները՝ միջադեպի մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         նախաքննություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon