Զարուհի Բաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Իրադարձային 13.12.2019   16:02   302
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Այո, կա նման դիմադրություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում վարչպապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը  հեղափոխությանը դիմադրում է։

Նրա խոսքով՝  նախարարությունում ունեն աշխատակիցներ, որոնք ցանկանում են աջակցել բարեփոխումներին, կան նաև աշխատակիցներ, որ թեև ցանկանում են, բայց տարբեր պատճառներով չեն կարողանում աջակցել, պատճառներից մեկն էլ մասնագիտական հմտություններն են։

«Ունենք աշխատակիցներն էլ, որ չեն աջակցում, թեև կարող են։ Խնդիրը լուծելու համար ներգրավվել ենք նոր աշխատակիցների»,- ասաց նախարարը։

Զարուհի Բաթյանը նշեց, որ  բարելավվել են աշխատանքային պայմանները,  ներդրել են նոր կանոններ, որով նախատեսվում է խրախուսել կամ պատասխանատվության ենթարկել աշխատակիցներին։



 Պիտակներ
         Զարուհի Բաթոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon