Զարմանալի է, բայց նրանք չեն ստացել Գրեմմի

Art News 21.03.2020   21:15   2825

Հանրահայտ «Եվ Գրեմմի մրցանակը տրվում է...» արտահայտությունից հետո շատ երգիչների սիրտ է սկսել արագ բաբախել, բայց ոչ այս մի քանիսինը...

1. Նիքի Մինաժ

Կարելի է ասել, որ նա կին ռեփերների հետ վարվել է այնպես, ինչպես Էմինեմը՝ սպիտակամորթների հետ, և այսպես ո՞ւր է նրա Գրեմմին:

2. Դայնա Ռոս

Բացարձակապես հիասքանչ ձայն, ողջ աշխարհում վաճառված 100 միլիոն ձայնագրություն, հիանալի կարիերա, և այս ամենից հետո ինչի՞ է հասնում այս լեդին:

3. Սնուփ Դոգ

Սնուփ Դոգը, ով նոմինացվել է 15 Գրեմմի մրցանակաբաշխություններում և չի արժանացել այս մրցանակին այդքան բանից հետո: Դրա պատճառը մինչ այժմ անհայտ է:

4. Թուփաք

Թուփաքն ինքն իր կյանքի ընթացքում բացարձակապես ոչ մի Գրեմմի մրցանակի չի արժանացել, բայց իր մահից՝ 1996 թվականից հետո, նրան հետմահու տրվել է 4 Գրեմմի մրցանակ:

5. Guns N' Roses

Ոչ ոք չի կարող ժխտել, որ "Guns N' Roses" անունն ինքնին ասոցացվում է որակյալ ռոք-ն-ռոլի հետ, բայց այս տղաները մինչ այժմ չունեն և ոչ մի Գրեմմի:

6. Ջիմի Հենդրիքս

Իհարկե, Ջիմին իր կյանքի ընթացքում շատ մրցանակների է արժանացել, իսկ այ Գրեմմին՝ ոչ մի անգամ:

7. Քիդ Ռոք

Օ՜հ, էլ մի՜, եթե այս տղան չի արժանացել Գրեմմի մրցանակին, ապա չի արժանանա նաև Բրիթնի Սփիրսը:

8. Բոբ Մառլի

Իր երաժշտությամբ ապրել և դեռ շարունակում են ապրել մի քանի սերունդներ, բայց նա դեռևս չի արժանացել Գրեմմիի:

9. Նիքլբեք

Մասնակցել է Գրեմմի մրցանակաբաշխությանը ոչ պակաս քան 6 անգամ, Նիքլբեքն այնպիսի տեսք ունի, կարծես հաղթել է այս մրցանակաբաշխությունում տասնյակ անգամներ, այնինչ իրականությունը լրիվ հակառակն է:

10. Run DMC

Երբ Run DMC-ն մասնակցեց Գրեմմի մրցանակաբաշխությանը, հիպ-հոպի ամեն ֆանատ հույս ուներ, որ նրանք կհաղթեն այն, բայց ավաղ...

11. Բյորք

Գիտե՞ք, թե քանի մարդ է ապրում Իսլանդիայում հենց այս պահին: Ընդամենը 329.100, սա մեծ թիվ չէ: Բյորկը հենց այնտեղից է և շատ ավելի լավն է, քան շատ ու շատ Գրեմմիներ ստացած արտիստներ, սրան պատշաճ բացատրություն էր պետք:

12. Քեթի Պերի

Քեթի Պերին մասնակցել է Գրեմմի մրցանակաբաշխությանը 11 անգամ և ոչ մի անգամ չի արժանացել գլխավոր մրցանակին:

13. Լեդ Զեփլին

Ողջ աշխարհով մեկ վաճառված ինը ալբոմ և 300 միլիոն ձայնագրություն, ավաղ, մինչ այժմ Լեդ Զեփլինը չունի ոչ մի Գրեմմի: 

14. Քուին

Թեև Queen-ը չի ստացել և ոչ մի Գրեմմի մրցանակ, բայց գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ Մեծ Բրիտանիայի վերջին 50 տարվա ընթացքում լավագույն երգի՝ Bohemian Rapsody-ի համար:



 Պիտակներ
         Գրեմմի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon