Զարիֆը կայցելի Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Թբիլիսի՝ ԼՂ հարցը քննարկելու համար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Թբիլիսի՝ Ղարաբաղի հարցը քննարկելու համար, հաղորդում է Mehr-ը:
«Ես մտադիր եմ այցելել Կովկաս եւ Ռուսաստան: Սովորաբար չեմ հայտարարում, սակայն կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան այցերի ամսաթվերն արդեն որոշվել են: Մենք նաեւ բանակցություններ կվարենք Թուրքիայի հետ: Երեկ երեկոյան ես արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ»,-ասել է Զարիֆը:
«Ես մտադիր եմ այցելել այդ երկրներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու եւ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»,-հավելել է Իրանի ԱԳ նախարարը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր