Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ

Աշխարհ 28.09.2020   10:26   59

Ադրբեջանի և Հայաստանի  միջև ռազմական բախումների վերսկսումից հետո, կիրակի օրը,  Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ:

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացկանյանի և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի  հեռախոսազրույցներում տեղեկացել է վերջին իրավիճակի մասին և անհանգստություն հայտնել իրավիճակի կապակցությամբ: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև սկսել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում:

Զարիֆը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները՝ հրադադարի ռեժիմ հաստատելու, բանակցություններ սկսելու և     խաղաղություն հաստատելու համար:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb