Զարիֆի բանակցությունները դարձել են G7-ի գագաթնաժողովի սենսացիան

Աշխարհ 26.08.2019   14:05   346
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի ժամանումը Բիարից և միջուկային հիմնախնդրի շուրջը նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի սենսացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բիարիցում Իրանի արտգործնախարարության ղեկավարի կոնսուլտացիաները տևել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում Էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն Է հայտնել արդյունքներից:

«Զարիֆի հետ քննարկումները դրական Էին եւ կշարունակվեն»,- հավաստիացրել Է նա:

Միաժամանակ, ֆրանսիական կողմը ճշտել Է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին հրավերն «ուղարկվել Է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ»: Իրանի ԱԳ նախարարը նշել Է, որ «առաջիկայում «բարդ աշխատանք Է սպասվում» Իրանի շուրջը իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն «արժե փորձել անցնել այդ ուղին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon