Զարիֆ․ Իրանը աշխատում է հարևանների հետ՝ բանակցություններով տարաձայնությունները լուծելու համար

Իրադարձային 09.11.2020   10:56   25

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերթական անգամ տարածաշրջանային երկրներին կոչ է արել լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով, հատկապես այժմ, երբ ԱՄՆ-ի նախագահը լքում է իր պաշտոնը:

«Անկեղծ ուղերձ մեր հարևաններին. Թրամփը կգնա 70 օրվա ընթացքում: Բայց մենք հավերժ կմնանք այստեղ», - կիրակի ուշ երեկոյան թվիթերում գրել է Զարիֆը:

«Անվտանգության ապահովման համար կողմնակի անձանց վրա խաղադրույք անելը երբեք լավ խաղ չէ: Մենք ձեռք ենք մեկնում մեր հարևաններին երկխոսության համար՝ տարաձայնությունները լուծելու համար: Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար», - հավելել է Իրանի ԱԳ նախարարը։


 Պիտակներ
         Զարիֆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb