Զարիֆ. ԱՄՆ-ի նոր կառավարության համար հնարավորությունների դուռը միշտ բաց չի լինելու
Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կանգնած է կարևոր ընտրության առջև:
Զարիֆը, մասնավորապես, նշել է. «Բայդենի կառավարությունը կամ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կանտեսի միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքները, կամ կհետևի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը քաղաքականությանը»:
Իրանի ԱԳ նախարարը նշելով, որ միջուկային գործարքի շուրջ նոր բանակցությունները բացառված են, հավելել է. «Եթե Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, ցանկանում են խուսափել անցյալում արած սխալներից, պետք է վերանայեն Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ իրենց քաղաքականությունը»։
Նշելով, որ ԱՄՆ նոր կառավարության համար հնարավորություններրի պատուհանը միշտ բաց չի լինելու, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Այս պահին նախաձեռնողը պետք է լինի Վաշինգտոնը»:
Նմանատիպ նյութեր