Զարեհ Սինանյանը 6 օրով մեկնում է Վրաստան

Իրադարձային 31.01.2020   12:59   168

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը եւ գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը գործուղվում են Վրաստան:

Որոշման համաձայն, նրանք հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը կլինեն Թբիլիսիում, իսկ փետրվարի 4-5-ը՝ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա քաղաքներում:

Նրանք կհանդիպեն հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ եւ կքննարկեն հետագա համագործակցության ուղիները:

Գործուղման ծախսերը կկատարվեն 2020-ի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Թբիլիսի-Երևան ճանապարհածախսը հոգում է հրավիրող կողմը:



 Պիտակներ
         Զարեհ Սինանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon