Զ․ Եգանյան․ «Բազմաթիվ տաղանդավոր նոր ֆուտբոլիստներ կունենաք»

10.04.2019   17:06   179
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հավատացեք՝ շատ դժվար է խոսել ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տարվող աշխատանքների, ձեռքբերումների ու ծրագրերի մասին, երբ խմբային փուլում պարտություն է կրել Հայաստանի ազգային հավաքականը, մարդիկ (այդ թվում նաև ես) ՀՖՖ–ն մշտապես ընկալել են որպես ազգային թիմի գործունեությունն ապահովող կառույց, ինչն իրականում այդպես չէ, սրա մասին կխոսեմ մոտ ժամանակներս: 

Հիմա ասելիքս ըստ էության՝ երբ ասում ենք, որ ֆուտբոլային կյանքը պետք է մարզերում ակտիվանցնել, շատերը հասկանում են մեր կողմից կառուցվելիք մարզադաշտերը, ակադեմիաներին ու ստադիոններիը, իհարկե դրանք լինելու են, բայց կան այս պահին առկա խնդիրներ, լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, օրինակ՝ կան սիրողական բազմաթիվ թիմեր հանրապետության տարբեր հատվածներում և այդ մարդկանց օգնել է պետք ինչը և ամենօրյա աշխատանքով անում են ֆեդերացիայի աշխատակիցները:

Հիմա կոնկրետ թվերով՝ 2019թ. առաջին եռամսյակում ՀՖՖ–ի կողմից բաժանվել է 4-րդ և 5-րդ համարների 1060 հատ գնդակ, 855 հատ ձագար, 380 հատ կոն (սրանք մարզումների ժամանակ օգտագործվող անհրաժեշտ պարագաներ են), 170 հատ մարզահագուստ, 210 հատ ժիլետ և այլն:

Հավելեմ, որ վերոնշյալ գույքի 80%-ից ավելին գնացել են մարզեր, ավելի կոնկրետ՝ գյուղական համայնքներ: Այս ուղղությամբ աշխատաքները շարունակվում են, դիմումները շատ–շատ են, թե մեր, թե մեծ ու փոքր ֆուտբոլային թիմերում ընդգրկված մարզիչների ու մարզիկների ոգևորությունը մեծ է, ձգտում են նրան, որ ամեն համայնքում ֆուտբոլով զբաղվելու տարրական պայմաններ ստեղծվեն, հնարավորությունը ստեղծելուց հետո բազմաթիվ տաղանդավոր նոր ֆուտբոլիստներ կունենաք»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՖՖ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon