Յուրի Խաչատուրովի փաստաբանը չի ներկայացել դատական նիստին

Օրենքի ուժով 11.08.2020   13:44   429

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։  

Դատարանը Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանից ստացել է դիմում, որտեղ նշվում է, որ հանկարծակի ծագած խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ դատարան։

Այս մասին հայտարարեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դատավորը Յուրի Խաչատուրովից հետաքրքրվեց, արդյո՞ք տեղեկություն ունի բացակայության պատճառների մասին, ինչպես նաև այլ պաշտպան ներգրավելու հնարավորություն չունի։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն անհիմն որակեց փաստաբան Պողոսյանի դիմումը, դա կապեց նախորդ նիստում նրա արած հայտարարության հետ, որ պատրաստվում էր ինքնաբացարկ ներկայացնել դատավորին։



 Պիտակներ
         Յուրի Խաչատուրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb