Յուրի Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Օրենքի ուժով 21.01.2020   13:57   1020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ։

Նա ասաց, թե պաշտպանը չի կատարել իր պարտականությունը, այն է՝ ներկայանալ դատական նիստերին ու իրականացնել պաշտպանյալի շահերի պաշտպանությունը։

Աննա Դանիբեկյանի խոսքով՝ Պողոսյանը խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքին, ինչի մասին կտեղեկացեն ՀՀ փաստաբանների պալատին։



 Պիտակներ
         Յուրի Խաչատուրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon