Յուրայինների մեջ օտարները…

Խմբագրական 26.04.2019   17:30   790
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նյութականի և հոգևորի հերթագայության վերջին շրջափուլը նշանավորվեց նյութապաշտության անվերապահ հաղթանակով: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած «նոր աշխարհակարգի» շռնդալից հաղթահանդեսն ուղեկցվեց կապիտալի նախնական կուտակմամբ։

«Կովն» ընկել էր, «դանակավորները» շատացել էին: Եկել էր պղտոր ջրում ձուկ որսացողների՝ Կորեյկոների «դրսևորման» ժամանակը: «Բլից» մեծահարուստների ճարպիկ հայտնությունը պատմության այս արարում՝ խառնեց բոլոր խաղաթղթերը: Էվոլյուցիոն տեսության տրամաբանությունը լիովին խաթարվեց: Հանրության լայն շերտերին պաշարած նախնական զարմանքն աստիճանաբար տրանսֆորմացվելով՝ վերաճեց գնալով շառավիղն ընդլայնող կապիտուլյացիայի:

Ֆիլմերում ու հեքիաթներում հանդիպող ոսկու կարասներ գտնող «երջանիկները» դարձան հանրության լայն  շերտերի նախանձի առարկան։ «Օդից» հարստացածների «կաստան» շատուշատերի, հատկապես խմոր վիճակում գտնվող պատանիների համար դարձավ չափորոշիչ, յուրօրինակ էտալոն ու ընդօրինակելի ֆենոմեն։

Նորօրյա տերերի՝ օլիգարխների աստվածներին պատշաճող վարքը մեր կյանք ներմուծեցին ստրկատիրական Հռոմին պատշաճող բարքեր։ Շքեղաշուք դղյակներ, սափրագլուխ թիկնապահների կիլոմետրանոց թիկնազոր, գերթանկարժեք կահկարասի, անթագակիր արքաների քմահաճույքը սպասարկող «ճապոնուհի լաքեյներ», շարքային քաղաքացիների նախանձը շարժող ու թաքուն երազը դարձած անհամար հնարավորություններ։ Ունեզրկված հազարավոր մարդիկ իրենց ընտանիքների հաց հանապազօրյան հոգալու համար ծառայության «գրվեցին» վերջիններիս մոտ։

«Մտավորական» հորջոջված մարդկանց մի ստվար հատված էլ դարձավ վերջիններիս մսուրների անբաժանելի «այցելուն»։ «Զորահանդեսի կոմանդորները» հասկացել էին մի բան.կապիտալի շոշափելի բազայի առկայության դեպքում՝ կարելի է ունենալ ամեն ինչ, անգամ՝սեփական արդարադատություն: Դատաիրավական համակարգ, որն անհրաժեշտության դեպքում՝ միայն «իր դիակի վրայով» կթողներ «վերծանել» կապիտալի կուտակման մթին պատմությունը:

Պատմություն, որի ճանապարհներն էլի Հռոմ էին տանելու…

Նորօրյա տերերն ամենուր էին՝ օդում, ջրում, ցամաքում ու ընդերքում…Նրանք, ավելի շուտ նրանց անմաքուր փողերը մետաստազների նման ճյուղավորվում էին ամենուր՝ դառնալով ազատական տնտեսության խոչընդոտ:

Պատերազմում հաղթած ժողովրդի  հարստահարման հաշվին միլիոնները բազմապատկող մեծահարուստների անհագուրդ ախորժակը, սակայն, ավելիին էր ձգտում: Թիկունքում ունենալով պետական մեքենան ու դառնալով տնտեսական և քաղաքական իշխանության սեփականատերը, վերջիններս խուսանավում էին համահավասար սկզբունքով ու այլոց նման օրինական դաշտում գործելուց:

Արմատավորվող մենաշնորհը դարձավ միջին խավի ձևավորման գերեզմանափորը: «Քերվում» էր հնարավոր ամեն ինչ, ֆիզիկական վերացման սպառնալիքով և խաբեությամբ ամեն ինչ կենտրոնացվում էր միևնույն ձեռքերում: Պատերազմում հաղթած ժողովուրդը այլընտրանք չունենալով դարձավ տարագիր:

Իսկ անմաքուր ծագում ունեցող կապիտալը հոսեց միջազգային ջրեր: Աշխարհի տարբեր բանկերին ու օվշորային գոտիներին պահ տրվեցին սեփական ժողովրդից թալանված միջոցները՝ ահռելի ու անհատակ կարողությունները: Նրանց կողմից հայրենիքում բացված բանկերն էլ չլսված տոկոսադրույքներ սահմանելով շարունակում էին կեղեքել հազարումի խնդիրներ ունեցող շարքային քաղաքացիներին ու կամակոր բնության հետ օր ու գիշեր կռիվ տվող չարքաշ գյուղացիներին:

Ու որքան էլ զավեշտական հնչի, տվյալ պարագայում  հարվածի տակ էին ընկնում ոչ թե թալանված միջոցները երկրից դուրս բերող ու օտար բանկերին պահ տվող կեղեքիչները, այլ երկրի մշակները, որոնք  իրենց երեխաների հագուստի, գրենական պիտույքների ձեռքբերման ու նրանց ուսման վարձերը հոգալու համար էին մտել բանկերի լծի տակ:

Ասում են, որ մոտավոր հաշվարկներով մոտ երեսուն միլիարդ դոլար գումար է հանվել երկրից: Չէ, դուք պատկերացնում եք չափերը… Նույն այդ ընթացքում Հայաստանը գնալով խրվում է արտաքին պարտքերի մեջ, Հայաստանում կյանքը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում: Թալանչիները միանգամայն վստահ իրենց անպատժելիության մեջ, առանց որևէ խղճի խայթի շարունակում են կեղեքումը:

Շարունակում են՝ առավել քան վստահ, որ իրենց կողմից վարձելիք թանկարժեք իրավաբանները անհրաժեշտության դեպքում պարզերես կանեն իրենց,հարկ եղած դեպքում միջազգային իրավունքի գործադրմամբ պատասխանատվության կանչելով երկրին՝ սեփականության իրավունքի անձեռնմխելիությանն ուղղված ոտնձգության դիմաց տույժ սահմանելու ակնկալիքով։ Լավ, կասեք դուք, այդ մասին գիտեն բոլորը,իսկ ո՞րն է ելքը:

Եթե անկեղծ, ապա ես էլ հստակ չեմ պատկերացնում ելքը, ու նաև անցումային արդարադատության հանդեպ չափազանցված ակնկալիքներ չունեմ: Բայց մի բանում առավել քան վստահ եմ: Աշխարհում,այնուամենայնիվ, ինչ-որ բան է փոխվում: Երկրից երկիր շրջագայող գումարների լեգիտիմությունն է ստուգվում:

Ասել է թե, գալիս է ներկայացած պատեհությունից օգտվելու ժամանակը: Ուրեմն հարկ է դիմել բոլոր երկրներին՝ մեն մի պահանջով՝ կասեցնել, ամենուր սառեցնել սեփական ժողովրդից թալանված, կասկածելի ծագմամբ փողերի օգտագործման հնարավորությունը ու այն վերադարձնել նրա օրինական տիրոջը՝ այդ երկրի ժողովրդին, հակառակ դեպքում հանցակից ճանաչել նաև այդ գումարներն ի պահ վերցնող երկրներին:

Առավել քան համոզված եմ, որ այս առաջարկը հավանության կարժանանա նաև ՄԱԿ-ում: Մյուս՝ անցանկալի տարբերակը բումերանգի օրենքով՝ «Ակն ընդ ական» մեթոդի կիրառումն է, որը կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների… 

Արբակ Խաչատրյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon