Յուրաքանչյուր մարզկենտրոնում՝ բուքմեյքերական 1 գրասենյակ

Իրադարձային 02.10.2019   13:02   55
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արվել են փոփոխություններ: Մասնավորապես, առաջարկվում է, որ բուքմեյքերական գրասենյակների տարածքը չգերազանցի 200 քառ. մետրը: Բացի այդ՝ առաջարկվում է յուրաքանչյուր մարզկենտրոնում և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում թույլատրել ընկերության միայն մեկ գրասենյակի գործունեություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են բազմաթիվ առաջարկներ, դրանք գրեթե բոլորն ընդունվել են: Պատգամավոր Արթուր Դալլաքյանի կողմից ներկայացվել է առաջարկ՝ սահմանել վիճակախաղերի կազմակերպչի համար գործունեության տարածքի չափ, որպեսզի այն չլինի շատ մեծ կամ փոքր: Եվ որոշում է կայացվել, որ սպասարկման սրահը չլինի 200 քառ. մետրից ավել, այսինքն՝ բուքմեյքերական գրասենյակը կլինի 200 քառ. մետր»-ասաց Սիմոնյանը:

ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը ևս ներկայացրել էր բազմաթիվ առաջարկներ, որոնք գրեթե բոլորն ընդունվել են: Առաջին առաջարկով սահմանվել է, որ խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատարանի վճռի առկայության հանգամանքը: Սիմոնյանն այս առումով հիշեցրեց, որ նախագծով նախատեսվում էր, որ ամուսիններից մեկը կարող է դատական կարգով արգելել մյուսին խաղասրահ մուտք գործել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի առաջարկով՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից  յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում, Մեղրիում և Սևանում, որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը:

Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բուքմեյքեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon