Յուլյա Տիմոշենկոն ապաքինվել է կորոնավիրուսից

Աշխարհ 11.09.2020   18:41   46

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա մամուլի խոսնակ Մարինա Սորոկը:

«Յուլյա Վլադիմիրովնայի COVID-19-ի թեստի պատասխանը բացասական է: Կորոնավիրուսը հաղթահարված է: Նա իրեն զգալիորեն լավ է զգում: Դեռ առկա է թոքաբորբ, սակայն բուժումը բարեհաջող ընթացք ունի: Շուտով նա կվերադառնա կյանքի բնականոն հունի ու աշխատանքի»,-գրել է նա:



 Պիտակներ
         Յուլյա Տիմոշենկո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb