YouTube-ը կարգելափակի Թրամփի օգտահաշիվը

Աշխարհ 13.01.2021   13:00   40

YouTube-ն առնվազն մեկ շաբաթով կարգելափակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Հնարավոր է, որ ԱՄՆ գործող նախագահի յութուբյան ալիքը սառեցվի նաեւ ավելի երկար ժամանակով։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է տեսածառայության ներկայացուցիչը։

Միաժամանակ նաեւ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահի վերջին տեսանյութը բռնություն հրահրող է եղել եւ այդ պատճառով՝ հեռացվել։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Թրամփի օգտահաշիվները սառեցրել են նաև Twitter-ն ու Facebook-ը։


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb