«Յոթ կյանք» (ԱՄՆ, 2008)

Cinema 10.02.2020   23:00   1692

Երկու տարի առաջ Թիմ Թոմասը սարսափելի ավտովթարի պատճառ է դառնում։ Թիմը կենդանի է մնում, բայց նրա պատճառով յոթ հոգի զոհվում են, նրանց թվում՝ նաև նրա հարսնացուն։ Արդեն բավական ժամանակ է անցել, բայց անցյալը չի ուզում բաց թողնել Թիմին։ Նա վստահ է՝ քանի որ յոթ կյանք է խլել, պետք է յոթ հոգու էլ ապրելու հնարավորություն տա։ Նա թողնում է ինժեների իր աշխատանքն ու ուղևորվում անսովոր ճամփորդության։

Ֆիլմի թրեյլերը՝             

  • անվանումը բնօրինակում` Seven Pounds
  • թողարկման տարեթիվը՝ 2008
  • երկիրը՝ ԱՄՆ
  • ռեժիսոր՝ Գաբրիելե Մուչինո
  • սցենարը՝ Գրանտ Նիպորտե
  • երգահան՝ Անխելո Միլյի
  • գլխավոր դերերում՝ Ուիլ Սմիթ, Ռոզարիո Դոուսոն, Վուդի Հարելսոն, Մայքլ Իլի
  • ժանրը՝ դրամա, մելոդրամա
  • բյուջե՝ $55 000 000
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 118 րոպե / 01։58

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆիլմի մի մեծ հատվածում Ուիլ Սմիթի գլխավոր հերոսը բնակվում է լոսանջելեսյան «Travel Inn» հյուրանոցում։ Սա այն նույն հյուրանոցն է, որտեղ ապրել է «Հիշիր» ֆիլմի գլխավոր հերոսը։

  • Ֆիլմի գլխավոր հերոսի եղբոր դերակատարին ընտրել է ինքը՝ Ուիլ Սմիթը։



 Պիտակներ
         16+, Լավ կինո, մելոդրամա, 2008, Գաբրիելե Մուչինո, դրամա, Ուիլ Սմիթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon