Յոթ առակ Եզոպոսից

Մտորման համար 14.10.2019   22:00   119
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ձկնորսն ու ձկնիկը

Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. «Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով»:
Առակս ցուցանե, որ ավելի լավ է փոքր կանխիկը, քան մեծ ապառիկը:


Պոչատ աղվեսը

   Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
   Առակս վերաբերում է նրանց, ովքեր իրենց մերձավորներին խորհուրդ են տալիս ոչ թե մաքուր սրտով, այլ սեփական օգտի համար:

Աղվեսն ու խաղողը

   Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:
   Այդպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:


Աղվեսն ու կոկորդիլոսը

   Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. «Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում»:
   Այդպես իրականությունը միշտ էլ մերկացնում է ստախոսներին:


Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած- չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ մի ուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:
   Առակս ցուցանե, որ դժվարին պայմանները ժամանակի ընթացքում ինքնին հեշտանոմ են:


Աղվեսն ու դիմակը

   Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղած-չեղածն իրար խառնեց: Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:
   Առակս վերաբերում է այն մարդուն, որ փառահեղ մարմին ունի, բայց հոգին դատարկ է:


Ժլատը

   Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:
    Առակս ցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Եզոպոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon