Յոսիհիդե Սուգան` Ճապոնիայի հաջորդ վարչապետ

Իրադարձային 14.09.2020   14:11   32

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան այսօր կայացած քվեարկությամբ ընտրվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, որը շուտով կդառնա վարչապետ։ Այս մասին գրում է Ria-ն։

Սուգան ստացել է 377 ձայն, նրա մրցակիցները՝ պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան և նախկին արտգործնախարար Ֆումիո Կիշիդան՝ համապատասխանաբար 68 և 89 ձայն:

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նստաշրջան, որտեղ քվեարկության կդրվի Սուգայի վարչապետի թեկնածությունը, որն էլ կփոխարինի առողջական պատճառներով հեռացող Սինձո Աբեին:

 



 Պիտակներ
         Յոսիհիդե Սուգա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb