Ընտրություններին կտես­նենք՝ վարկաբեկվե՞լ է Փաշինյանը, թե ոչ․ Հրաչյա Հակոբյան

Հարցազրույց 25.03.2021   11:50   81

Ստորև ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի հարցազրուցը ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: 

-Ի՞նչ եք կարծում, արտահերթ խորհր­դարանական ընտրությունները հունիսի 20-ին կայանալո՞ւ են:

-Կարծում եմ՝ այո, եթե դրա քաղաքա­կան կամքն ունենան նաև ընդդիմադիր մեր գործընկերները:

-Ունեն այդ քաղաքական կամքը. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համաձայն են, բայց արտախորհրդարանական ուժերը չեն հա­վատում, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է ընտրությունների:

-Չհավատալն այլ բան է, կամք ունե­նալ կամ չունենալն այլ բան է: Կարծում եմ՝ ոչ բոլոր արտախորհրդարանական ուժերը չեն հավատում, ուժեր կան, որ հավատում են ու նույնպես հայտնել են ցանկություն՝ ընտրություններին մաս­նակցելու:

-Նույն ընդդիմությունը, Բաղրամյան պողոտան փակ էր պահում, ասում է, որ այս իշխանությունը կեղծելու է ընտ­րություններն ու վերարտադրվելու է: Ինչպե՞ս ապացուցեք, որ չեք կեղծելու ընտրությունները:

-Եկեք միասին նստենք, մեխանիզմներ մշակենք, որպեսզի ապահովագրված լինի ընտրությունների չկեղծելը: Չնա­յած նրան, որ մենք պնդում ենք, որ մենք երբեք ընտրություններ չենք կեղծելու և չենք կեղծել, բայց եթե դա նրանց բավա­րար չէ, և նրանց հարկավոր են հավել­յալ մեխանիզմներ, որպեսզի ընտրու­թյունները չկեղծվեն, եկեք խոսենք:

-Այսինքն՝ դուք արտախորհրդարանական ուժերի՞ն եք հրավիրում:

-Բոլորին, նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ընտրությունների թա­փանցիկ անցկացնելը, առաջարկում ենք, որ եթե կա նման մտավախություն, ապա եկեք դրանց շուրջ խոսենք, չնայած՝ որևէ հիմք որևէ մեկը չպետք է ունենա, որ մենք կեղծելու ենք այս ընտ­րությունները: Մենք անցկացրել են մի քանի ընտրություններ, և որևէ մեկը չի կեղծվել:

-Դուք շրջե՞լ եք, ժողովրդի հետ շփ­վե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունի հասարակու­թյունը ձեր իշխանության մասին:

-Ես շրջում եմ, խանութներ եմ մտնում: Ժողովրդի ռեակցիան շատ նորմալ է: Մոտենում են մարդիկ, ասում են՝ երբ եք դատական իշխանության հարցը լուծե­լու, որ այն մարդիկ, որոնք պետք է բան­տում լինեին, ազատության մեջ չլինեն: Ամենաշատը ես այդ կարծիքն եմ լսել:

-Օրինակ՝ ասո՞ւմ են, որ կրկին ՔՊ-ին են ընտրելու։

-Քանի որ ընտրությունների թեման նոր է, դեռ նման կարծիք չի հանդիպել:

-Հիմա քննարկվում է, թե ինչու եք որոշել Նիկոլ Փաշինյանի դեմքով մաս­նակցել քարոզարշավին, քանի որ տե­սակետ կա, որ Փաշինյանը քննադատ­վում է, և նրա հանդեպ վստահություն չկա: Ինչո՞ւ որոշեցիք նրա դեմքով գնալ ընտրությունների: Չկա՞ որևէ մեկը, որ կարողանար փոխարիներ նրան:

-Բայց ինչո՞ւ չգնալ պարոն Փաշինյա­նի դեմքով:

-Վարկաբեկվել է այս ժամանակա­հատվածում:

-Դե կգնանք ընտրությունների, կտես­նենք՝ վարկաբեկվել է, թե ոչ: Հենց դրա համար էլ գնում ենք ընտրությունների: Հենց վարչապետի թեկնածուն հիմա մեր վարչապետն է:

-Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնում է բա՞րձր, ինչպես 2018 թ.:

-Ինչպես 2018 թ. հասկանալի պատ­ճառներով չի կարող լինել, բայց այն, որ ես ներքին համոզմունք ունեմ, որ վարկանիշը բարձ է, դա այդպես է»,-գրում է թերթը:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:


 Պիտակներ
         Հրաչյա Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb