Ընտրողների ցուցակում անճշտությունները շտկելու դիմումներն ընդունվում են մինչև 2021 թվականի հունիսի 10-ը

Իրազեկիչ 03.06.2021   13:39   82

Քաղաքացիները, ընտրողների ցուցակներում անճշտություն հայտնաբերելու դեպքում, կարող են դիմել ՀՀ ոստիկանություն մինչև 2021 թվականի հունիսի 10-ը: 

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև հունիսի 11-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները: Ցուցակները փակցվել են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թվականի հունիսի 10-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև հունիսի 11-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին»,-ասված է հաղորդագրությունում:

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb