Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Իրադարձային 28.07.2020   11:55   221

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-46, Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն, իրականացնելու է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագում։ 12.5 կմ երկարությամբ ճանապարհի
հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ։

Նշենք‚ որ 2019թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև 6 կմ ճանապարհահատվածը։ 2021թ.-ին նախատեսված է Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի հիմնանորոգում‚ իսկ 2022թ. կհիմնանորոգվի դեպի Կապան ևս 10 կմ ճանապարհահատված։ Այդպիսով կունենանք Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային՝ 40 կմ բարեկարգ‚ ասֆալտապատ ճանապարհ։

Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը։



 Պիտակներ
         հիմնանորոգման աշխատանքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb